Ռուսաստանի ՆԳ նախարարության և ԱԴ ծառայության աշխատակիցները ձերբակալել են Ինգուշեթիայի Էկաժևո գյուղի 2 բնակչի, ովքեր պատրաստվում էին Սիրիա մեկնել՝ ԻՊ-ի շարքերում կռվելու համար: Այս մասին հուլիսի 27-ին հայտնում է ՌԴ ներքին գործերի նախարարության կայքը:

Ռուսաստանի ՆԳՆ հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները Հյուսիսային Կովկասում հակաահաբեկչական գործողությունների ռեժիմի ժամանակ. նկարը «ՏԱՍՍ» գործակալության (արխիվ)
Նույն օրը ՌԴ անվտանգության դաշնային ծառայության պետը հայտնել է, որ Ռուսաստանը միջազգային հետախուզում է հայտարարել ավելի քան 260 մարդու, ովքեր Ռուսաստանում և այլ երկրներում մասնակցում են ահաբեկչությունների պատրաստման:
Հաուկ ծառայությունների ներկայացուցիչների ժողովի ընթացքում ԱԴԾ ղեկավարը նաև նշել է, որ հանցագործները ագրեսիվ գաղափարներ են տարածում համացանցով, և կարևոր է լուծել համացանցի անանունության և անվերահսկելիության խնդիրը:
Հատկանշական է, որ հենց Ինգուշեթիայում ձերբակալված երկու հոգին նույնպես որոշել են «Իսլամական պետության» շարքերն անցնել սոցիալական ցանցերի միջոցով:
Ահաբեկչական կազմակերպության գործունեությանը մասնակցելու մեղադրանքով հարուցվել է քրեական գործ: Ձերբակալվածներին սպառնում է 5-10 տարվա ազատազրկում:
Նշենք, որ Ինգուշեթիայում պարբերաբար հայտարարվում է հակաահաբեկչական ռեժիմ: Այս տարվա հուլիսի 20-ին Ինգուշիթիայում հայտնաբերվել էր ԻՊ-ին երդում տված մի քանի զինյալ:
Ռազմինֆոն Ռուսաստանի հյուսիսկովկասյան տարածքներում, մասնավորապես նաև Ինգուշեթիայում, պարբերաբար անցկացվող հակաահաբեկչական գործողությունները հավաքում է ստորև ներկայացված ինտերակտիվ ժամանակագրության մեջ:
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 24–30 հուլիսի, 2016 | Ռազմ.info
Pingback: Ռուսաստանում հայտնաբերվել է «ԻՊ ուղեցույց» անունով խոշոր ինտերնետ-համայնք | Ռազմ.info