Հայաստանում «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազայի բանակային ավիացիայի օդաչուները բարդ եղանակային պայմաններում վարժանքներ են անցկացնում բարձրլեռնային տեղանքներում: Վարժանքները շարունակվելու են մեկ ամիս: Այս մասին հայտում է ՌԴ ՊՆ կայքը:
Օդաչուները սովորում են թռիչքի ռեժիմում ճիշտ կողմնորոշվել, մշակում են ուղղությունը, արագությունը, բարձրությունը և ժամանակը պահելու հմտությունները:
Մի-24 և Մի-8 ուղղաթիռների անձնակազմները հատկապես ուշադրություն են դարձնում անվտանգության պահպանմանը, ամպամածության առկայության և բացակայության պայմաններում ուղղաթիռները ղեկավարելուն, նավիգացիոն սարքերով թռիչքի և վայրէջքի հմտություններին:
Նշենք, որ ավելի վաղ՝ հուլիսի 4-ին, «ՌԻԱ նովոստի» գործակալությունը հայտնել էր, որ Երևանի «Էրեբունի» ավիաբազայում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի օդաչուները սկսել են մարզվել և պատրաստվել Հայաստանում ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի հուլիսին անցկացվելիք խոշոր զորավարժությանը:
Pingback: Հայաստանում ՌԴ ռազմաբազայի օդաչուները թռիչքներ են սկսել ՄիԳ-29 կործանիչներով | Ռազմ.info