Հոկտեմբերի 6-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհայանը հանդիպել է «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով լրագրողների 6-րդ համահայկական համաժողովի մասնակիցներին:
Նախարարը բարձր է գնահատել սփյուռքահայ լրագրողների ավանդը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում:
«Այն [ճանաչումը — Ռազմինֆօ] ոչ միայն անհրաժեշտ է լոկ մեր ժողովրդին, այլև համայն հանրությանը` այսօր և հետագայում նմանաբնույթ ոճրագործություններից խուսափելու համար»,— ասել է Սեյրան Օհանյանը:
Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարն անդրադարձել է սեպտեմբերին անցկացված «Փոխգործակցություն-2012» և ներկայումս ՀՀ տարածքում ընթացող ռազմակավարական հրամանատարաշտաբային զորավարժություննեին՝ նշելով, որ դրանք աննախադեպ են իրենց բնույթով ու ծավալներով:
«Իհարկե, մենք ունենք բացթողումներ ու թերացումներ, սակայն նաև լրատվամիջոցների շնորհիվ մենք չեզոքացնում ենք այդ թերությունները ,— նկատել էՍեյրան Օհանյանը:
Համաժողովին ներկա է եղել նաև ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով իր հերթին բարձր է գնահատել պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը և կարևորել բանակի դերը մեր հասարակության կյանքում:
Հանդիպման ընթացքում համաժողովի մասնակիցները բանակի ձեռքբերումներին և թերություններին, զորակոչի գործընթացին, տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաև երկու գերատեսչությունների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր են ուղղել Սեյրան Օհանյանին:
Միջոցառման ավարտին մի շարք լրագրողներ և լրատվամիջոցների ղեկավարներ պաշտպանության նախարարի կողմից արժանացել են գերատեսչական մեդալների ու պատվոգրերի: