[Թարմացված] Պայթյուն Ադրբեջանի զենքի գործարաններից մեկում

Այսօր՝ հուլիսի 26-ին, Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության «Արազ» գործարանում պայթյուն է եղել: Կան տուժածներ: Ռազմինֆոն նոր տեղեկությունները հայտնում է թարմացվող լրահոսով:


Ադրբեջանի առողջապահպանության նախարարությունից հայտնել են, որ գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվածների թիվը հասել է 24-ի: Փոխանցում է «ԱՊԱ» գործակալությունը:

Գործարանում պայթյունի հետևանքով մահացել են գործարանի երկու աշխատակիցներ: Այս մասին հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը:

Գործարանում արտադրում էին ականանետի 60, 82 և 120 մմ-անոց արկեր: Լուսանկարներում պատկերված է Ադրբեջանի նախագահի այցը գործարան 2013-ին: Գործարանի արտադրանքը ներկայացնում է երկրի պաշտպանական արդյունաբերության նախարարրը:


Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ վիրավորվածների շարքում զինծառայողներ չկան: Փոխանցում է ադրբեջանական Report գործակալությունը:

«Արազ» գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվածների թիվը հասել է 20-ի, նրանցից 2-ը առաջին բուժօգնություն ստանալուց հետո հիվանդանոցից դուրս են գրել, 18-ը դեռ հիվանդանոցում են: Այ մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունից հայտել են, որ գործարանում պայթյունի հետևանքով մահացածներ չկան: Փոխանցում է «ԱՊԱ» գործակալությունը: Դեպքի վայր է մեկնել նաև պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը:

Գործարանում պայթյունից և հրդեհից հետո վիրավորված 12 քաղաքացի տեղափոխվել է Շիրվանի քաղաքային հիվանդանոց: Հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը: Պայթյունի վայրում են Ադրբեջանի ԱԻ նախարարի երկու տեղակալները:

Ռազմինոֆն հիշեցնում է, որ մեկ տարի առաջ՝ հուլիսի 6-ին, պայթյուն է եղել Ադրբեջանի նույն Շիրվան քաղաքի մեկ այլ զինագործարանի վառոդի արտադրության տեղամասում:

Վիրավորների թիվը հասել է 11-ի: Հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:

Այսօր՝ հուլիսի 26-ին, Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության գործարաններից մեկում պայթյուն է եղել, ինչի արդյունքում առնվազն 6 մարդ ծանր վիրավորվել են: Հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Պայթյունը եղել է զինամթերք արտադրող «Արազ» գործարանում, որը երկրի կենտրոնական Շիրվան քաղաքում է: Պայթյունից հետո գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել, ինչից հետո պայթյունները շարունակվել են:

3 responses to “[Թարմացված] Պայթյուն Ադրբեջանի զենքի գործարաններից մեկում

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 24–30 հուլիսի, 2016 | Ռազմ.info

  2. Pingback: Ադրբեջանի «Արազ» ռազմարդյունաբերական գործարանի տեղը, արտադրական հնարավորությունները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *