Երկու օրում Իրաքում ահաբեկչություններից զոհվել է 36 մարդ

Հուլիսի 25-ին Բաղդադից 80 կմ հյուսիս-արևելք գտնվող Էլ-Խալեսի հսկիչ-անցագրային կետում ավտոմեքենայի պայթունի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի, վիրավորներինը՝ 32-ի: Այս մասին հայտնում է արաբական Al Jazeera լրատվակայքը՝ հղում անելով երկրի անվտանգության աղբյուրներին:

Հուլիսի 25-ին Բաղդադից 80 կմ հյուսիս-արևելք գտնվող Էլ-Խալեսի հսկիչ-անցագրային կետում իրականացված ահաբեկրությունից լուսանկար

Հուլիսի 25-ին Բաղդադից 80 կմ հյուսիս-արևելք գտնվող Էլ-Խալեսի հսկիչ-անցագրային կետում իրականացված ահաբեկրությունից լուսանկար

Ավելի վաղ հայտնի էր 14 զոհի և 30 վիրավորի մասին: Սակայն Reuters լրատվական գործակալության աղբյուրը Իրաքի անվանգության համակարգից ասել էր, որ զոհերի թիվը ամենայն հավանականությամբ կաճեր, որովհետև վիրավորների մեծ մասը գտնվում էին ծայրահեղ ծանր վիճակում: Զոհերի մեծ մասը մահացել են հսկիչ-անցագրային կետում սպասող մեքենաներում:

Ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկը դեռևս պատասխանատվություն չի վերցրել իր վրա:

Պայթունը հաջորդել է երեկ Բաղդադի Կադհիմիյահի շրջանում ԻՊ-ի իրականացրած ահաբեկչությանը, որի ժամանակ զոհվել էր 15 մարդ:

Չնայած «Իսլամական պետության» ենթակայության տակ գտնվող մի քանի քաղաքների ազատագրման՝ Իրաքի ուժայիններին, այնուամենայնիվ, չի հաջողվում շրջանում անվտանգություն հաստատել: Հիշեցնենք՝ Բաղդադում հունիսի սկզբին խոշոր ահաբեկչության զոհ դարձավ 300 մարդ:

Ըստ Իրաքում ՄԱԿ առաքելության տվյալների՝ միայն հունիսին Իրաքում շարունակվող բռնության զոհ է դարձել 650 մարդ, ևս 1457-ը վիրավորվել է:

One response to “Երկու օրում Իրաքում ահաբեկչություններից զոհվել է 36 մարդ

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 24–30 հուլիսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *