ՌԴ զինուժը Սիրիայում հարվածել է ԱՄՆ զինծառայողների բազային. թեման փակված է. Ինտերֆակս

Ռուսաստանի զինված ուժերի՝ Սիրիայում տեղակայված զորախումբը 2016-ի հունիսին ավիահարվածներ է հասցրել Սիրիայում տեղակայված օբյեկտներից մեկին, որը, ինչպես պարզվել է ավելի ուշ, օգտագործում էին ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի զինվորականները: Այս մասին տեղեկությունը հաստատել է ռուսաստանյան «Ինտերֆակս» գործակալության աղբյուրը:

Ռուսաստանի ավիահարվածները Սիրիայում այն բազաներին, որտեղ տեղակայված են եղել բրիտանացի և ամերիկացի զինծառայողներ (հունիս 2016)

Ռուսաստանի ավիահարվածները Սիրիայում այն բազաներին, որտեղ տեղակայված են եղել բրիտանացի և ամերիկացի զինծառայողներ (հունիս 2016)

Վերջինս նաև տեղեկացրել է, որ հարցի շուրջ ռուսաստանյան կողմը տվել է իր պարզաբանումները. ռուս և ամերիկացի զինվորականների միջև անցկացվել է վիդեոկոնֆերանս, և  հարցը այս պահին փակված է:

Ըստ ռուսաստանյան կողմի՝ միջադեպի պատճառն այն է, որ ամերիկացիները  չեն տեղեկացրել, որ այդ շրջանը նույնպես միացել է Սիրիայում հաստատված հրադադարի ռեժիմին: Բացի այդ ռուսաստանյան կողմն այդ շրջանում իր ավիահարվածների մասին նախապես զգուշացրել է ԱՄՆ գլխավորած կոալցիայի մասնակիցներին, սակայն արձագանք չի ստացել:

Հուլիսի 21-ին ամերիկյան The Wall Street Journal պարբերականը հրապարակել է հոդված, որտեղ նշվում էր, որ Ռուսաստանը հրթիռակոծել է Սիրիայում գտնվող բազան, որից օգտվում էր ԱՄՆ-ն: Ըստ պարբերականի՝ միջատեպը եղել է հունիս 16-ին: ՌԴ օդային ուժերի հրթիռակոծած սիրիական ընդդիմության բազան օգտագործվում էր որպես բրիտանական և ամերիկյան հատուկ ջոկատայինների գործողությունների հենակետ:

Արևմտյան երկրների զինծառայողներից տուժածներ չկան. բրիտանացի 20 զինվոր լքել է բազան հարվածից մեկ ժամ առաջ: Զոհվել է սիրիական ընդդիմության 4 զինյալներ:

The Wall Street Journal պարբերականի հոդվածում նշվում էր , որ Պենտագոնը բացատրություն է պահանջել ՌԴ-ից: ՌԴ զինվորականները հայտարարել են , որ չեն իմացել, թե բազան օգտագործում են ամերիակացի և բրիտանացի զինվորականները: ՌԴ ԶՈւ-ն ընդունել են բազան որպես ԻՊ հենակետ:

Ո´չ ռուսաստանյան և ո´չ էլ ամերիկյան կողմը տեղեկատվությունը պաշտոնապես չեն մեկնաբանել:

One response to “ՌԴ զինուժը Սիրիայում հարվածել է ԱՄՆ զինծառայողների բազային. թեման փակված է. Ինտերֆակս

  1. Pingback: ԱՄՆ-ՌԴ տեսակոնֆերանս՝ Սիրիայում ԱՄՆ ԶՈւ օգտագործած բազային ՌԴ ԶՈւ հարվածից հետո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *