Ադրբեջանական բանակի սպա է մահացել

Համաձայն ադրբեջանական լրատվամիջոցների՝ երեկ ժամը 03:00-ի սահմաններում Բաքու-Սումգայիթ ավտոճանապարհին Ադրբեջանի ՊՆ N զորամասի ավագ լեյտենանտ Շահմար Ռամազան օղլու Ղասիմովը իր «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի պատնեշին և ստացած վնասվածքներից տեղում մահացել:

Տեղեկությունները ԱՊԱ գործակալությանը հայտնել են Ադրբեջանի ճանապարհային ոստիկանության գլխավոր վարչությունում։

Նշենք սակայն, որ նախկինում ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդած լուրերում վթարից զոհված զինծառայողը դեպքից մի քանի ամիս անց հետմահու պարգևատրվել էր, ինչը հիմք է տալիս ենթադրել, որ վրաերթի մասին հաղորդագրությունը կեղծ էր և փորձ էր Ադրբեջանի մարտական կորուստները քողարկելու։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *