Սիրիայում ռուսաստանյան զորախումբը նոր հրամանատար ունի. Կոմերսանտ

Սիրիայում ռուսաստանյան զորախմբի հրամանատարի պաշտոնում է հաստատվել ՌԴ հարավային ռազմական շրջանի հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ժուրավլևը: Մինչ այս նա նշանակված էր ժամանակավոր պաշտոնակար: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Կոմերսանտ» լրատվակայքը, սակայն լուրի պաշտոնական հաստատում դեռևս չկա:

Սիրիայում ռուսաստանյան զորախմբի նորանշանակ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ժուրավլևը

Սիրիայում ռուսաստանյան զորախմբի նորանշանակ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ժուրավլևը

Նշենք, որ Սիրիայում ռուսաստանյան զորախմբի նոր հրամանատար նշանակելու անհրաժեշտությունը առաջացել էր 2016 –ի հունիսի վերջին, երբ Սիրիայում ռուսաստանյան զորախմբի արդեն նախկին հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովին նշանակեցին ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրամանատար:

2015 թվականին գեներալ-լեյտենանտ Ժուրավլևը մի քանի ամսով նշանակվել էր ՌԴ ԶՈւ կենտրոնական ռազմական շրջանի հրամանատարի տեղակալ, ապա՝ հարավային ռազմական շրջանի շտաբի պետ, այնուհետև գործուղվել է Սիրիա:

Համաձայն «Կոմերսանտի» հրապարակման՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի փակ հրամանով Ժուրավլևը ստացել է Ռուսաստանի հերոսի կոչում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *