Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի 58-րդ և 49-րդ համազորային բանակները, 4-րդ ավիացիոն և ՀՕՊ բանակը, ինչպես նաև Սևծովյան նավատորմն ու Կասպյան նավատորմիղն այսօր՝ հուլիսի 21-ին, բերվել են մարտական պատրաստության բարձր աստիճանների, ինչի նպատակն է ստուգել զորքերի պատրաստության աստիճանը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
Ռազմական շրջանի մարտական պատրաստության ստուգումների մեկշաբաթյա վարժանքին մասնակցելու են ինչպես Ռուսաստանի կովկասյան տարածքի ու Ղրիմի ստորաբաժանումները, այնպես էլ Հայաստանում, Հարավային Օսիայում և Աբխազիայում տեղակայված ռազմաբազաները:
Վարժանքի ընթացքում կատարելագործվել են զորքերում սպայական և շարքային կազմերի գործողությունները տագնապով վերկացի, դեպի կենտրոնացման շրջաններ երթի և ղեկավարման կետերի բացազատման գործողությունները:
Առանձին կապի վարժանքի ընթացքում ստուգվել են ռազմական շրջանի կապի բոլոր հանգույցները, ինչպես նաև ստուգվել է ռազմական շրջան – միավորում – բրիգադ – գումարտակ օղակների գործակցությունը:
Նախորդ անգամ մարտական պատրաստության այս մասշտաբի ստուգում հարավային ռազմական շրջանում անցկացվել էր 2016-ի փետրվարին: Այն անգամ ստուգումը հանկարծակի էր և բացի հարավային ռազմական շրջանից, ներառում էր նաև այլ զորքեր և միավորումներ:
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 17–23 հուլիսի, 2016 | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 17–23 հուլիսի, 2016 | Ռազմ.info