Հուլիսի 20-ին Ռուսաստանի ուժայինները Հյուսիսային Կովկասում՝ Ինգուշիթիայում, ձերբակալել են «Նազրանովյան ավազակախմբի» մի քանի աջակիցների, ովքեր հավատարմության երդում էին տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:
Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԱԴԾ մամուլի ծառայությանը:

Ռուսաստանի ՆԳՆ հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները Հյուսիսային Կովկասում հակաահաբեկչական գործողությունների ռեժիմի ժամանակ. նկարը «ՏԱՍՍ» գործակալության (արխիվ)
Խուզարկության ժամանակ զինյալների տանը հայտնաբերվել և առգրավվել են անօրինական ռազմամթերք և ինքնաշեն պայթուցիկ սարքեր:
Նշենք, որ Ինգուշեթիայում պարբերաբար հայտարարվում է հակաահաբեկչական ռեժիմ: Այս տարվա հունիսի 10-ին Ինգուշիթիայում հայտնաբերվել էր ԻՊ-ին երդում տված ևս մի զինյալ:
Տեղեկացնենք, որ Հյուսիսային Կովկասը, այդ թվում՝ Ինգուշեթիան, ահաբեկչական կենտրոն է դարձել, ինչի դեմ պայքարում են Ռուսաստանի իշխանությունները։
Pingback: Ինգուշեթիայում ձերբակալել են ԻՊ շարքերը համալրել պատրաստվող 2 հոգու | Ռազմ.info