Թուրքիայի ԶՈւ 2-րդ բանակի հրամանատարի պաշտոնակատարը ևս կալանավորվել է

Հուլիսի 20-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով ձերբակալվել է ԶՈւ ցամաքային ուժերի 2-րդ բանակի 7-րդ ԲԿ հրամանատար, գեներալ-գնդապետ Իբրահիմ Յըլմազը, ով ընդամենը 2 օր առաջ 2-րդ բանակի հրամանատարի պաշտոնակատար էր նշանակվել: Այս մասին հայտնում է  թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի ԶՈւ ՑԶ 2-րդ բանակի հրամանատար, բանակի գեներալ Հուդութի Ադեմը (Huduti Adem) առավել վաղ ձեբակալվել էր հուլիսի 15-16-ին ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու համար: Ձերբակալվել է նաև 2-րդ բանակի շտաբի պետը:

Ադեմի ձերբակալությունից հետո Դիարբեքիրում տեղակայված բանակային կորպուսի հրամանատար գեներալ-գնդապետ Իբրահիմ Յըլմազն էր (İbrahim Yılmaz) նշանակվել 2-րդ բանակի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, սակայն նրան ևս կալանավորել են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *