Երեկ՝ հուլիսի 20-ին, Թուրքիայի կառավարությունը որոշում է կայացրել 90 օր ժամկետով Թուրքիայի տարածքում «արտակարգ դրություն» հայտարարել՝ սահմանափակելով ԶՈւ հրամկազմի լիազորությունները: Որոշումը հրապարակվել է երկրի պաշտոնական տեղեկատուում, սակայն դեռևս պետք է հաստատվի խորհրդարանի կողմից, ինչից հետո միայն օրենքի ուժ կստանա:
Որոշումը կայացվել է նույն օրը Թուրքիայի նախագահի գլխավորությամբ գումարված Ազգային անվտանգության նիստից հետո՝ ԱԱԽ համապատասխան խորհրդատվական որոշման հիման վրա:
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ «արտակարգ դրության» ընթացքում Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումների հրամանատարները պետք է ենթարկվեն նահանգապետերի, քաղաքացիական իշխանությունների հրամանններին: Սա տարբերվում է երկրում «պարետային ժամ» հայտարարելուց, երբ զինվորականությունն է լայն իրավասություններ ստանում:
Որոշումը կապված է հուլիսի 15-16-ին թուրքական զինվորականության որոշ շրջանակների կողմից ռազմական հեղաշրջման փորձ իրականացնելու հետ: Բախումների հետևանքով փերբակալվել են մի քանի հազար զինվորականներ, աշխատանքից հեռացվել հազարավոր ոստիկաններ և քաղաքացիական աշխատողներ: Զորհերի թիվը շուրջ 300 է, վիրավորներինը՝ 1500-ից ավել:
Ավելի մասնրամասն կարող եք ընթերցել այս հոդվածներում:
- Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո շուրջ 300 սպանված, 1500 վիրավոր
- Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքարը վերադարձել է պարտականությունների կատարմանը
- Թուրքիայում 2-րդ բանակի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել
- Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո զինծառայողներ, տեխնիկա է անհետացել
- Թուրքիայի ՆԳՆ-ն հեռացրել է շուրջ 9 հազար աշխատակցի
- Թուրքիայի ԶՈւ գեներալակազմի 1/3-ը կալանավորվել է հեղաշրջման փորձի համար
- Ձախողված հեղաշրջում Թուրքիայում. առայժմ 161 սպանված, 1140 վիրավոր, 2389 ձերբակալված
- Հեղաշրջման փորձ Թուրքիայում․ իշխանության ուժերը հայտնում են, որ այն ճնշվել է
- Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձում գլխավոր դերում ժանդարմերիան է
Pingback: Թուրքիայի ռազմական ոլորտում 2016-ի կարևորագույն իրադարձությունները | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 1-7 հունվարի, 2017 | Ռազմ.info