Ադրբեջանը թուրքական բանակին տարածք է հատկացնում

Այսօր՝ հուլիսի 20-ին, Ադրբեջանի նախագահը հաստատել է  Բաքվի «Գըզըլ շերղ» զինավանի և Սումգայիթի Հաջի Զեյնալաբդին ավանի մոտակայքում տեղակայված ռազմական օդանավակայանի տարածքում Թուրքիայի զինուժի անձնակազմին տարածք հատկացնելու արձանագրությունը։ Հրամանագիրը հրապարակվել է Ադրբեջանի նախագահի կայքում։

Նշվում է, որ Ադրբեջանում Թուրքիայի ԶՈւ անձնակազմ տեղակայելու վերաբերյալ արձանագրությունը ստորագրվել էր 2016 թ․ հունիսի 3-ին՝ երկու երկրների կառավարությունների միջև։

Հրամանագրում մասնավորապես նշվում է, որ Բաքվի Յենի Յասամալ ավանի տարածքում տեղակայված «Գըզըլ շերղ» (Qızıl Şərq) զինավանում Թուրքիայի զինուժի անձնակազմին հատկացվելու են «որոշակի շենքեր և կառույցներ»։

Սումգայիթի Հաջի Զեյնալաբդին (Hacı Zeynalabdin, նախկինում՝ Նասոսնի) ավանի տարածքում տեղակայված ռազմական օդանավակայանում թուրքական զինուժին հանձնվելու է մեկ տերմինալ։

2 responses to “Ադրբեջանը թուրքական բանակին տարածք է հատկացնում

  1. Pingback: Ադրբեջանում չի ստեղծվում թուրքական ռազմաբազա. Ադրբեջանի ՌՕՈւ հրամանատար | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 17–23 հուլիսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *