Չեչնիայում ՌԴ ԶՈւ զորավարժությանը մասնակցում է 9000 զինծառայող

Հուլիսի 18-ին Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի՝ Չեչնիայում տեղակայված մոտոհրաձգային բրիգադները սկսել են մարտական պատրաստության ստուգումներ և զորավարժություն, որին ներգրավված են մոտոհրաձգային բրիգադի շուրջ 9000 զինծառայող և 3000-ից ավելի միավոր տեխնիկա:

ՌԴ Չեչնիայի ռազմաբազայի մոտոհրաձգայինների զորավարժությունից (արխիվ)

ՌԴ Չեչնիայի ռազմաբազայի մոտոհրաձգայինների զորավարժությունից (արխիվ)

Զորավարժության մասին «Կովկասյան հանգույց» լրատվակայքին հայտնել է Չեչնիայի զինվորական պարետային ծառայության աշխատակիցը: Զորավարժության մասին պաշտոնական տվյալներ դեռևս չկան:

Վարժանքների ընթացքում մշակվում են մարտական տագնապի հայտարարման ժամանակ զինծառայողների գործողությունները, զենքի և տեխնիկայի պատրաստումը, երթը դեպի կենտրոնացման շրջաններ և մարտական այլ առաջադրանքներ:

Նշենք, որ նախորդ շաբաթ Չեչնիայում անցկացվել է ևս մեկ զորավարժություն, որին մասնակցել է ուժեղացված մոտոհրաձգային գումարտակ՝ կցված հաուբիցների մարտկոցի, զենիթային-հրետանային դասակի և դիպուկահարների առանձին վաշտի ներգրավմամբ: Զորավարժությանը մասնակցել է 400 զինծառայող և 100 միավոր զրահապատ և անվավոր տեխնիկա:

Ավելացնենք, որ Չեչնիայում տեղակայված է ՌԴ հարավային ռազմական շրջանի 3 մոտոհրաձգային բրիգադ: Բոլոր այս ստորաբաժանումները մտնում են ՌԴ ՊՆ 58-րդ համազորային բանակի կազմի մեջ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *