Կիսամյակը մեկ ՀՀ նախագահին կզեկուցեն ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող միջոցառումների մասին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ այսօր՝ հուլիսի 18-ին հրապարակված կարգադրության համաձայն՝ Հայաստանում կստեղծվի ՀԱՊԿ շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողով, և դրա կազմում կընդգրկվեն ԱԱԽ քարտուղարը (հանձնաժողովի նախագահ), պաշտպանության, ԱԳ, ԱԻ, էկոնոմիկայի, ֆինանսների, ԿԳ, առողջապահության նախարարների տեղակալները և ԱԱԾ, ոստիկանության տնօրենների տեղակալները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի կայքը:

Միաժամանակ, նույն կարգարդությամբ՝ նախագահ Սարգսյանը հաստատել է նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության կարգը:

Կարգադրության համաձայն՝ ՀԱՊԿ շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի նախագահին կներկայացնի ամփոփ տեղեկատվություն ՀԱՊԿ շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացման վերաբերյալ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *