Հոկտեմբերի 4-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի հետ: Այդ մասին նշված է նախագահի պաշտոնական կայքում:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար և ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են բանակաշինությանը վերաբերող հարցեր: