Վեճի ժամանակ դանակահարվածները զինվորականներ են. կա մեկ զոհ

Երեկ ժամը 16:00-ի սահմաններում ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում ճանապարհը չզիջելու պատճառով վեճ է ծագել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, ՀՀ Արարատի մարզի Խոր Վիրապ գյուղի բնակիչ Հարություն Հովակիմյանի և բեռնատար ավտոմեքենայի ուղեւորներ Աշոտ Բաղդասարյանի ու Էդգար Պողոսյանի միջև: Վեճի պատճառով Հովակիմյանը դանակահարել է բեռնատարի ուղևորներին, ինչի հետևանքով տեխնիկական սպասարկման զորամասի կապիտան Աշոտ Բաղդասարյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ լեյտենանտ Էգդար Պողոսյանի վիճակը ծանր է:
ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, ըստ News.am-ի, չի հերքել այդ տեղեկությունները և հաստատել է դանակահարվածների՝ զինվորական լինելու հանգամանքը:
Հարություն Հովակիմյանը դեպքի վայրից իր մեքենայով դիմել է փախուստի, սակայն մի քանի ժամից Հովակիմյանի մեքենան հայտնաբերվել է Գորիսի տարածքում, իսկ Հովակիմյանը բերման է ենթարկվել ոստիկանության Գորիսի բաժին:
Դեպքի մանրամասները ճշտվում են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *