ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսում անցկացվում են հրամանատարական հավաքներ

Հուլիսի 12-ից ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման շտաբում մեկնարկել են ենթակա զորամասերի գումարտակների, դիվիզիոնների հրամանատարների և նրանց տեղակալների հետ անցկացվող հրամանատարական հավաքներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

Սպայական հավաք-դասընթաց ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսում

Սպայական հավաք-դասընթաց ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսում

Հավաքների նպատակն է առավել կատարելագործել հրամանատարական կազմի մասնագիտական ունակություններն ու բարձրացնել նրանց պատրաստության մակարդակը:

Հավաքների մասակիցների հետ անցկացվում են հրամանատարական պատրաստության գործնական, ցուցադրական և մեթոդական պարապմունքներ, ստուգողական հրաձգություն, խմբային վարժանքներ, սպորտ-մասսայական ու մշակութաժամանցային միջոցառումներ:

Դասընթացի ավարտին մասնակիցները կհանձնեն ստուգարքներ, և լավագույն արդյունքներ ցուցաբերած սպաները կխրախուսվեն զորամիավորման հրամանատարության կողմից:

Ավելացնենք, որ վերջերս նման հավաք-դասընթաց անցկացվել է նաև Պաշտպանության բանակի սպայական կազմի հետ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *