Այսօր՝ հուլիսի 14-ին, ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը գնել է «ադրբեջանա-կանադական AzCan ընկերության զրահամեքենաներ»: Սակայն իրականում զրահապատ մեքենաները արտադրում է կանադական Inkas ընկերությունը: AzCan ընկերությունը, սակայն, իրականում կանադական արտադրող ընկերության մարքեթինգով զբաղվող միջնորդ կազմակերպություն է, ինչը ստորև կներկայացնենք:
Գնված իբր AzCan Sentry զրահամեքենաները իրականում կանադական ընկերության արտադրության INKAS Sentry APC զրահապատ մեքենաներն են, ինչը պարզ երևում է ներկայացված լուսանկարներում:
Ավելին AzCan ընկերությունը գրանցված է կանադական Inkas ընկերության իրավաբանական հասցեում: Իսկ որպես AzCan ընկերության տնօրեն ներկայացվող անձը՝ Ռոման Շիմոնովը, Inkas ընկերության կայքում նշվում է որպես Inkas-ի մարքեթինգի գծով փոխտնօրեն: Դրա մասին 2016-ի մայիսին հայտնել էր նաև Կանադայում Ադրբեջանի դեսպանատունը իր Facebook-ի էջում: