Դաղստանում հակաահաբեկչական գործողության ընթացքում սպանվել է ևս 2 զինյալ

Այսօր՝ հուլիսի 14-ին, Դաղստանի Ունցուկուլյան շրջանում ուժայինների հետ բախման ընթացքում սպանվել է երկու ենթադրյալ զինյալ: Քաղաքացիականների հնարավոր վնասներից խուսափելու նպատակով գիշերը շրջանում սահմանվել էր հակաահաբեկչական գործողությունների ռեժիմ: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

Գիշերը զինյալներին հայտնաբերել են Ռուսաստանի անվտանգության դաշնային առայության ուժերի հատուկ ստորաբաժանումների զինծառայողները: Զենք դնելու և հանձնվելու նրանց պահանջին զինյալները պատասխանել են կրակոցներով: Ուժայինների պատասխան կրակից զինյալները չեզոքացվել են:

Ավելի ուշ փոխհրաձգության վայրի ուսումնասիրման ընթացքում հայտնաբերվել են ինքնաձիգներ, նռնակներ և մեծ թվով ռազմամթերք:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ զինյալների ինքնությունը պարզվել է: Նրանք հետախուզության մեջ և առնչություն են ունեցել դրամական խարդախությունների, մի շարք ահաբեկչական գործունեությունների, այդ թվում նաև իրավապահ մարմինների աշխատակցիների դեմ մահափորձի:

Ավելացնենք, որ Դաղստանում և առհասարակ Ռուսաստանի մյուս կովկասյան տարածքներում ահաբեկչական կազմակերպությունները ստեղծում են մասնաճյուղեր, որպեսզի տեղացիներին հավաքագրեն և ընդունեն իրենց շարքերը: Այդ պատճառով հենց Դաղստանում հաճախակի բախումներ են լինում ուժայինների և տեղացի զինյալների միջև:

Հոդվածի հեղինակ Նազենիկ Սարոյան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *