Բաղդադում մեքենայի հերթական պայթունից զոհվել է 7, վիրավորվել 11 մարդ

Բաղդադում մեքենայի հերթական պայթունից զոհվել է 7 մարդ, 11 մարդ ծանր վիրավորվել: Մահապարտ-ահաբեկիչը մեքենայով մոտեցել է Բաղդադի հյուսիսում՝ Ռաշիդիյա թաղամասի հսկիչ-անցագրային կետին և պայթեցրել է մեքենան: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղի անվտանգության աղբյուրներին:

Հուլիսի 3-ի Բաղդադի ահաբեկչությունը, ինչի արդյունքում զոհվել էր 292 մարդ: Լուսանկարը՝ َََAP գործակալության

Հուլիսի 3-ի Բաղդադի ահաբեկչությունը, ինչի արդյունքում զոհվել էր 292 մարդ: Լուսանկարը՝ َََAP գործակալության

Վերջին տասը օրվա ընթացքում սա երրորդ ահաբեկչությունն է Բաղդադում: Երեկ՝ հուլիսի 12-ին, պայթուցիկ նյութերով բեռնված ավտոմեքենա էր պայթեցվել Բաղդադի նույն Ռաշիդիյա թաղամասում, որտեղ հիմնականում բնակվում են մուսուլմանական շիա ուղղության դավանողներ:

Այս ահաբեկչություններից ոչ մեկի պատասխանատվությունը որևէ ահաբեկչական խմբավորում չի վերցրել իր վրա: Սակայն տեղի ուժերը պնդում են, որ ահաբեկչություններ իրականացնողը  «Իսլամական պետություն» խմբավորումն է:

Իսկ ավելի վաղ` հուլիսի 3-ին Բաղդադում պայթեցվել էր ականապատված մեքենա, ինչը խլել էր 292 մարդու կյանք: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» խմբավորումը:

Հիշեցնենք, որ Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը հսկայական տարածքներ է զավթել հիմնականում 2014-ին ու շարունակում է իր ահաբեկչական գործունեությունը մինչև հիմա:

Վերջին մեկ ու կես տարում ԻՊ-ի վերահսկած տարածքները նվազել են 12 տոկոսը, և հիմա ահաբեկչական կազմակերպությունը զբաղեցնում է մոտ 68 հազար քկմ՝ Սիրիայում և Իրաքում:

Կազմակերպության դեմ պայքարում են ինչպես Սիրիայի և Իրաքի կառավարական ուժերը, այնպես էլ ԱՄՆ-ի գլխավորությամբ ստեղծված միջազգային կոալիցիան, Ռուսաստանը, Իրանը:

Հոդվածի հեղինակ Նազենիկ Սարոյան

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկած տարածքի կորուստները 2015 հունվար — 2016 հուլիս ժամանակահատվածում

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկած տարածքի կորուստները 2015 հունվար — 2016 հուլիս ժամանակահատվածում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *