Ռուսաստանի ԶՈւ-ն զորավարժություն է սկսել Չեչնիայում

Ռուսատանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Չեչնիայում տեղակայված լեռնային բրիգադի մոտոհրաձգային ստորաբաժանումները սկսել են մարտավարական զորավարժություն՝ մոտ 400 զինծառայողի և 100 միավոր զրահապատ և անվավոր տեխնիկայի ներգրավմամբ:

Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի ՊՆ կայքը:

ՌԴ Չեչնիայի ռազմաբազայի մոտոհրաձգայինների զորավարժությունից

ՌԴ Չեչնիայի ռազմաբազայի մոտոհրաձգայինների զորավարժությունից

Զորավարժության մասնակցում է ուժեղացված մոտոհրաձգային գումարտակ, որին միացվել են նաև հաուբիցների մարկոց, զենիթային-հրետանային դասակ և դիպուկահարների առանձին վաշտ: Ստորաբաժանումների առաջադրանքներից են լինելու զինծառայողների գործողությունների ներդաշնակումը, քողարկման և դիրքերի ինժեներական կահավորման գործողություններ:

Վարժանքները սկսելուն պես նշված տարածքում մոտոհրաձգայինները աշխատել են հետ մղել պայմանական թշնամու օդային հարվածները, հետախուզական և դիվերսիոն խմբի հարձակումները և հաղթահարել վարակված տեղանքը:

Զորավարժությունների ընթացքում օգտագործել են անօդաչու թռչող սարքեր, հետախուզության և կրակի կառավարման, ինչպես նաև զորքերի գործնական գործողությունների վերահսկման համար:

Հիշեցնենք, որ Ռուսատանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) Չեչնիայում տեղակայված մոտոհրաձգային զորամիավորումները հունիսի 17-ին կրակային պատրաստության վարժանքներ են արել նաև հրետանային ստորաբաժանումների հետ:

Հոդվածի հեղինակ Զեմֆիրա Եգանյան

2 responses to “Ռուսաստանի ԶՈւ-ն զորավարժություն է սկսել Չեչնիայում

  1. Pingback: Ռուսաստանի հարավում անցկացվել է ՀՕՊ զորավարժություն | Ռազմ.info

  2. Pingback: Չեչնիայում ՌԴ ԶՈւ զորավարժությանը մասնակցում է 9000 զինծառայող | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *