Առաջիկա ամիսներին Իրանի ՌԾՈւ-ն կանցկացնի մոտ 20 զորավարժություն

Հուլիսի 9-ին Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հաբիբոլա Սայարին հայտարարել է, որ իրանական օրացույցով բահման ամսին (հունվարի 20 ” փետրվարի 18, 2017) Իրանի ՌԾՈւ-ն  Հնդկական օվկիանոսում  կանցկացնի «Վելայեթ 95» զորավարժությունը: Այս մասին հայտնում է իրանական Press TV լրատվական գործակալությունը:

Իրանի ռազմածովային ուժերի զորավարժություն Հորմուզի նեղուցում (արխիվ)

Իրանի ռազմածովային ուժերի զորավարժություն Հորմուզի նեղուցում (արխիվ)

Բացի այդ, ըստ Սայարիի, մինչև տարեվերջ (2017 մարտի 20)  Իրանի ռազմածովային ուժերն անցկացնելու է  20-ից ավելի զորավարժություն: Դրանք հիմնականում անցկացվելու են Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում:

Հիշեցնենք, որ 2016-ի տարեսկզբին Իրանի ռազմածովային ուժերն անցկացրել են  «Վելայեթ 95-ի» նախորդ՝  «Վելայեթ 94» զորավարժությունը:

Զորավարժության ընթացքում Իրանի ՌԾՈւ-ն կասեցրել է պայմանական հակառակորդի առաջխաղացումը և ստիպել է նրան նահանջել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *