ԱՄՆ-ը սպառազինության է ընդունել նոր, գերծանր ռումբ

ԱՄՆ-ում ստեղծված նոր, գերծանր ղեկավարվող ռումբը նախատեսված է ստորգետնյա բունկերների ոչնչացման համար։ Ռումբը ստեղծվել է «Բոինգ» ընկերության կողմից «B-2» ռազմավարական ռմբակոծիչի համար և զորքերին մատակարարվում է սեպտեմբերից։

Հայտնի է, որ «Բոինգ» ընկերությունը ստացել էր 32 միլիոն դոլար 8 ռումբի արտադրության համար (4 միլիոն մեկ ռումբի համար), իսկ ընդհանուր նախատեսվում է գնել 16 այդպիսի ռումբ։

Յուրաքանչյու ռումբի զանգվածը 13.6 տոննա է, իսկ մարտական մասի զանգավածը` 2.4 տոննա։ Մասնագետների կարծիքով այդ ռումբը կարող է ոչնչացնել 18 մետր հաստության բետոնե ծածկը։

Քանի որ նոր ռումբով առաջին հերթին հետաքրքրված են ԱՄՆ ռազմաօդային ուժերի Կենտրոնական հրամանատաությունը և Խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը, որոնց պատասխանատվության գոտում են գտնվում, համապատասխանաբար, Իրանը և Հյուսիսային Կորեան, որոշ վերլուծաբաններ ենթադրում են, որ ռումբերը նախատեսված են հենց այդ երկրների միջուկային օբյեկտները ոչնչացնելու համար։

Աղբյուր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *