Խիդաշելին կլքի Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը

Առաջիկա օրերին Թինաթին Խիդաշելին կթողնի Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը, որը զբաղեցնում էր մոտ մեկ տարի: Այսօր՝ հուլիսի 12-ին, այս մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ, Խիդաշելիի կուսակից և ամուսին Դավիթ Ուսուպաշվիլին, փոխանցում է վրաստանյան Interpressnews լրատվակայքը:

Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին

Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին

— «Վրացական երազանքը» (Վրաստանի իշխող կուսակցությունը – Ռազմինֆո) որոշել է, որ նախընտրական շրջանում բազմակուսակցական և կոալիցիոն իշխանությունն աընդունել է: Դրանից ելնելով՝ «Հանրապետական կուսակցության» նախարարներ Թինա Խիդաշելին և Պաատա Զաքարեիշվիլին կթողնեն իրենց պաշտոնները: Մի քանի օրվա ընթացքում, վարչապետի հետ համաձայնեցված, նրանք կվերջացնեն իրենց աշխատանքները և կանցնեն կուսակցական աշխատանքին, — նշել է Ուսուպաշվիլին:

Նշենք, որ Թինա Խիդաշելին Վրաստանի պաշտպանության նախարարն է 2015-ի մայիսից:

Իսկ Վրաստանի խորհրդարանական ընտրությունները, որոնց մասին խոսել է պաշտոնյան, անցկացվելու են 2016թ. հոկտեմբերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *