ՀՀ նախագահի՝ հուլիսի 7-ին հրապարակված հրամանագրով գնդապետ Վալերիկ Քոչարյանը նշանակվել է ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար: Հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում:
Նշենք, որ նախագահի մեկ այլ հրամանագրով ավելի վաղ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատվել էր Անդրանիկ Մակարյանը (Մակարյանը նշանակվել է զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար):