ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումը մասնակցում է ՆԱՏՕ-ի միջազգային խոշոր վարժանքի

Հուլիսի 4-7-ը ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության պատվիրակությունը Ռումինիայի Թըրգու Մուրեշ քաղաքում մասնակցում է «Քաղաքացիական-ռազմական համագործակցության շրջանակներում առողջությանը սպառնացող աղետների արձագանքում» խորագրով սեմինար-վարժանքի:

Աղետների ժամանակ բնակչության տարհանման զորավարժության ընթացքը

Աղետների ժամանակ բնակչության տարհանման զորավարժության ընթացքը

Կազմակերպիչներն են ՆԱՏՕ-ի աղետների արձագանքումը համակարգող եվրաատլանտյան կենտրոնը (EADRCC), Գյուղատնտեսության ու առողջ սննդի միավորված խումբը (JHAFG), Բնակչության պաշտպանության խումբը և Ռումինիայի կառավարությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ կայքը:

Միջոցառումն անցկացվում է Թըրգու Մուրեշ քաղաքի արտակարգ իրավիճակների վարժանքների խաղարկման ազգային կենտրոնում ու բաղկացած է 2 մասից` սեմինար և վարժանք: Նման խոշոր վիրտուալ վարժանք աշխարհում առաջին անգամ է կազմակերպվում:

Վարժանքի սցենարով պայթյուն է եղել` նյութերի արտանետումով, և անհրաժեշտ է իրականացնել բնակչության զանգվածային տարհանում: Վարժանքի վիրտուալ հատվածում ընդգրկված են արձագանքման համակարգի որոշում ընդունող բոլոր մակարդակները` տեղական, տարածքային, ազգային ու միջազգային:

Սեմինարի միջոցով նախատեսվում է բարելավել առողջությանը սպառնացող աղետների արձագանքման ընթացքում ռազմա-քաղաքացիական համագործակցությունը՝ ընդգծելով առկա ազգային լավագույն փորձը և քաղված դասերը, որոնք առնչվում են միջադեպի կառավարման համակարգերին, խոշոր արտակարգ իրավիճակներում ռազմաքաղաքացիական և միջազգային արձագանքմանը (այդ թվում՝ զանգվածային տարհանմանը), ինչպես նաև անհրաժեշտ այլ կարողություններին:

Վարժանքի հիմնական նպատակներն են.

  • բարելավել առողջությանը սպառնացող աղետների արձագանման կարողությունները.
  • ստուգել բնակչության զանգվածային տարհանման պլանները
  • բացահայտել ԱԻ կառավարման համակարգի առկա մարտահրավերները` ներառյալ առողջությանը սպառնացող աղետի դեպքում քաղաքացիական և ռազմական սկզբունքների միջև եղած տարբերությունները:

Սեմինար-վարժանքին մասնակցում են ՆԱՏՕ-ի դաշնակից և գործընկեր 16 երկրների (Հայաստան, Ավստրիա, ԱՄՆ, Բելգիա, Բոսնիա և Հերցեգովինա, Գերմանիա, Իսրայել, Չեխիա, Էստոնիա, Նորվեգիա, Վրաստան, Սերբիա, Շվեդիա, Շվեյցարիա, Թուրքիա, Ուկրաինա), ինչպես նաև ՆԱՏՕ-ի միջազգային քարտուղարության ներկայացուցիչներ:

Որպես խաղացողներ ներգրավված է 6 միջազգային թիմ՝ միջին դասակարգման քաղաքային որոնողափրկարարական (USAR), քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային (CBRN) նյութերի վարակազերծման մեկ թիմ, CBRN նյութերի հայտնաբերման և նմուշառման, ինչպես նաև բժշկական օգնության 3 թիմ:

5523 5522

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *