Վրաստանի զինված ուժերում 2 զորավարժություն է անցկացվել

Հուլիսի 5-ին ավարտվել են Վրաստանի զինված ուժերի երկու ստորաբաժանումների առանձին զորավարժությունները, որոնց մասնակցել են ԶՈւ արևելյան հրամանատարության 4-րդ մեխանիզացված բրիգադի (տեղակայված Վազիանիում) և 5-րդ հետևակային բրիգադի (տեղակայված Գորիում) զինծառայողները: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ՊՆ ֆեյսբուքյան էջը:

Վրաստանի ԶՈւ հետևակային վաշտի զորավարժությունը «Նորիո» զորավարժարանում

Վրաստանի ԶՈւ հետևակային վաշտի զորավարժությունը «Նորիո» զորավարժարանում

4-րդ բրիգադի ինժեներական ստորաբաժանումը 25 օր վարժանքներ է անցկացրել «Օսիաուրի» զորավարժարանում: Վաշտի 73 զինծառայող դասակի մակարդակով ներդաշնակման պարապմունքներ է իրականացրել:

Իսկ 5-րդ բրիգադի 51-րդ հետևակային գումարտակի 3-րդ վաշտի զինծառայողները 5-օրյա զորավարժություն են անցկացրել Նորիո զորավարժարանում: 126 զինծառայողների մասնակցությամբ զորավարժության նպատակն է եղել ստուգել և գնահատել ստորաբաժանման մարտական պատրաստությունը:

2 3 4 5

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *