Այսօր՝ հուլիսի 6-ին, Սյունիքի Կարմրաքար գյուղի մոտակայքում շրջվել է բեռնատար ավտոմեքենան և ըստ նախնական տվյալների կան տուժածներ: Հայաստանյան News.am լրատվակայքի տեղեկություններով՝ ավտոմեքենան տեղափոխել է զինծառայողներ:
Կայքի տվյալներով՝ մեքենայի շրջվելուց հետո 15 զինծառայող տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն: Զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հետազոտություններ են անցնում և հնարավոր է անմիջապես դուրս գրվեն բուժօգնություն ստանալուց հետո:
Ավելի ուշ տեղեկությունը հաստատել է նաև ՀՀ քննչական կոմիտեն: