ՌԴ ԶՈւ հարավային շրջանի նոր ղեկավարը որոշել է զորքերի հիմնական անելիքները

Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատարը խորհրդակցություններ է անցկացրել միավորման ղեկավարության հետ և մատնանշել է շրջանի զորքերի առաջիկա անելիքները: Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Սիրիայում ՌԴ զորախմբի նախկին հրամանատար, ՀՌՇ հրամանատարի ԺՊ գեներալ-գնդապետ Ա. Դվորնիկովը՝ Սիրիայի Հմեյմիմ ավիաբազայում

Սիրիայում ՌԴ զորախմբի նախկին հրամանատար, ՀՌՇ հրամանատարի ԺՊ գեներալ-գնդապետ Ա. Դվորնիկովը՝ Սիրիայի Հմեյմիմ ավիաբազայում

Ըստ գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի որոշումների՝ հարավային ռազմական շրջանի զորքերը, որոնց կազմում է նաև Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազան, այս տարի պետք է պատշաճ պատրաստվեն և անցկացնեն «Կովկաս-2016» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը, ընդունեն ենթակառուցվածքային օբյեկտները և սկսեն նոր կազմավորված 150-րդ դիվիզիայի մարտական պատրաստության պարապմունքները:

Ռազմական շրջանի ներկա վիճակին ծանոթանալու համար ժամանակավոր ղեկավարն առաջիկայում այցելելու է Ղրիմում, Աբխազիայում, Հյուսիսային Կովկասում և ավելի հյուսիս տեղակայված զորամասեր և միավորումներ, հանդիպելու և խորհրդակցելու է զորքերի ղեկավարության հետ:

Հիշեցնենք, որ գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը, ով Ռուսաստանի զինված ուժերի Սիրիայում գործող զորախմբի ղեկավարն էր, օրերս նշանակվել է Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար:

Ինչ վերաբերում է հարավային ռազմական շրջանին, ապա Ռուսաստանի զինված ուժերի զորամասերը և միավորումները երկրի ողջ տարածքում բաժանված են 4 ռազմական շրջանների՝ արևելյան, կենտրոնական, արևմտյան և հարավային: Առանջին գործում է նաև Ռուսաստանի հյուսիսային նավատորմը:

Հարավային ռազմական շրջանի մեջ մտնում են Ռուսաստանի՝ Հյուսիսային Կովկասում, ավելի հյուսիս ընկած տարածքներում և Ղրիմում տեղակայված զորքերը, Աբխազիայում, Հարավային Օսեթիայում, ինչպես նաև Հայաստանում տեղակայված ռազմաբազաները:

Ռուսաստանի զինված ուժերի ռազմական շրջանները

Ռուսաստանի զինված ուժերի ռազմական շրջանները

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *