ՌԴ ԶՈւ ռազմաբազայի դիպուկահարները վարժանքներ են անում Հայաստանում

Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի դիպուկահար զինծառայողների ստորաբաժանումը սկսել է դաշտային ելք անցկացնել Հայաստանի «Կամխուդ» զորավարժարանում: Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

102-րդ ռազմաբազայի դիպուկահարներից Նկարը՝ ՌԴ ԶՈւ ՀՌՕ մամուլի ծառայության

102-րդ ռազմաբազայի դիպուկահարներից
Նկարը՝ ՌԴ ԶՈւ ՀՌՕ մամուլի ծառայության

Դաշտային ելթի ընթացքում մարտավարամասնագիտական և կրակային պատրաստության մարզումներ է անցկացնելու շուրջ 100 զինծառայող: Վարժանքների ժամանակ զինծառայողները սովորելու են առաջնահերթ խոցել ավելի կարևոր թիրախները:

Վարժանքներն անցկացվելու են ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային, սահմանափակ տեսանելիության պայմաններում՝ գիշերային տեսանելիության սարքերի կիրառմամբ: Անծանոթ տեղանքում կողմնորոշվելու համար զինծառայողներն օգտագործելու են հեռաչափներ ու նավիգացիոն սարքավորումներ, որոնք ներառված են «Ռատնիկ» հանդերձավորման մեջ:

Ֆիզիկական պատրաստության մարզումների ընթացքում էլ զինծառայողները երթեր են անելու, ինչպես նաև սովորելու են երկար ժամանակ մնալ անշարժ վիճակում տարբեր դիրքերում:

Մարզումներից հետո զինծառայողները մասնակցելու են մրցումների և հանձնելու են կրակային նորմատիվները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *