Հայաստանում ՌԴ ավիաբազայի օդաչուները պատրաստվում են խոշոր զորավարժությանը

Երևանի «Էրեբունի» ավիաբազայում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի օդաչուները սկսել են մարզվել և պատրաստվել ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի (Գյումրի) հուլիսին անցկացվելիք խոշոր զորավարժությանը: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

ՄիԳ-29 կործանիչները՝ Ռուսաստանյան զինված ուժերի՝ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ավիացիոն խմբի հրամանատարաշտաբային զորավարժությունների ժամանակ

ՄիԳ-29 կործանիչները Երևանի «Էրեբունի» օդանավակայանում թռիչքի ժամանակ

ՄիԳ-29 կործանիչների, Մի-24Պ հարվածային և Մի-8ՄՏ գրոհային ուղղաթիռների օդաչուները թռիչքներ են կատարել թույլատրելի նվազագույն և առավելագույն բարձրությունների վրա:

Օդաչուները օդային մարտերի և ցամաքային թիրախների խոցման վարժանքներ են անցկացրել, ինչպես նաև փորձել են դուրս գալ պայմանական հակառակորդի հակաօդային պաշտպանության ռադարների տեսանելիության տարածքից:

Ինչ վերաբերում է զորավարժությանը, ապա այն անցկացվելու է հուլիսի կեսերին: Ներգրավվելու է Հայաստանում ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի ամբողջ անձնակազմը:

Նույն զորավարժությանը մասնակցելուն պատրաստվելու համար ռազմաբազայի տանկային, մոտոհրաձգային, հրետանային և հատուկ ստորաբաժանումները դաշտային ելք են անցկացրել «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում:

One response to “Հայաստանում ՌԴ ավիաբազայի օդաչուները պատրաստվում են խոշոր զորավարժությանը

  1. Pingback: Հայաստանում ՌԴ ռազմաբազայի օդաչուները վարժանքներ են սկսել Մի-24 և Մի-8 ուղղաթիռներով | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *