Թուրքիայի ԶՈւ թվաքանակը շարունակում է նվազել. աղյուսակ (հուլիս 2016)

Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը հուլիսի 1-ին հրապարակել է զինված ուժերի թվաքանակի մասին տվյալները, ըստ որոնց՝ ԶՈւ անձնակազմը 570.111 է, ինչը շուրջ 10 հազարով պակաս է մայիսին հրապարակված ցուցանիշից (579.899) և շուրջ 63 հազարով՝ հունվարին հրապարակվածից (633.056):  ԶՈւ անձնակազմում նշված 570.111-ից 51.945-ը քաղաքացիական աշխատողներ են, իսկ 518.166-ը` զինվորականներ:Տվյալները հրապարակվել են Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքում։

Ստորև ներկայացնում ենք ԶՈւ թվաքանակի վերաբերյալ տվյալները` աղյուսակով:

Թուրքիայի ԶՈւ ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության հատուկ գործողությունների ստորաբաժանում

Թուրքիայի ԶՈւ ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության հատուկ գործողությունների ստորաբաժանում

Հատկանշական է, որ մայիսին և հունիսին հրապարակված ցուցանիշների համեմատ՝ կտրուկ նվազել է  զորակոչված անձնակազմի թվաքանակը՝ շուրջ 34,7 հազարով և 12,5 հազարով համապատասխանաբար: Այդ թվում՝ ժանդարմերիայի զորակոչված անձնակազմը հունիսի համեմատ նվազել է շուրջ 4 հազարով, ցամաքային, ռազմաօդային ու ռազմածովային ուժերի անձնակազմը՝ 8 հազարով: Առափնյա անվտանգության ուժերի զորակոչված անձնակազմը ավելացել է շուրջ 200-ով (ընդհանուր զորակոչված՝ 1626 զինծառայող):

Պրոֆեսիոնալ զինծառայողների թվաքանակն ավելացել է ընդամենը 2743-ով՝ դառնալով շուրջ 247 հազար: Ընդ որում շուրջ 3 հազարով ավելացել է ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում պրոֆեսիոնալ զինծառայողների թվաքանակը, իսկ ժանդարմերիայում՝ նվազել շուրջ 300-ով:

Ընդհանուր առմամբ նշված փոփոխությունների, զորակոչված անձնակազմի նվազման արդյունքում՝ ժանդարմերիայում պրոֆեսիոնալ զինծառայողների թվաքանակը համեմատական կարգով նվազել է 1 տոկոսով, իսկ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում` ավելացել 1 տոկոսով:

Բոլոր կառույցներում պրոֆեսիոնալ զինծառայողների ընդհանուր թվաքանակը համեմատական կարգով ավելացել է 2 տոկոսով՝ կազմելով ԶՈւ ընդհանուր թվաքանակի 48 տոկոսը: Սակայն, սա առավելապես կապված է բանակի ընդահնուր թվաքանակի, մասնավորապես՝ զորակոչված անձնակազմի թվաքանակի նվազման հետ:

Զինվորական կոչում Ցամաքային ուժեր, ՌԾՈւ, ՌՕՈւ Ժանդարմերիա Առափնյա անվտանգություն Ընդհանուր թվաքանակ
Գեներալ, ծովակալ 325 32 1 358
Սպաներ 32.189 6.437 661 39.287
Ենթասպաներ 68.978 25.852 1.561 96.391
Պայմանագրային ժանդարմներ 21.303 21.303
Հատուկ պայմանագրային եֆրեյտորներ 48.854 27.080 707 76.641
Պայմանագրային եֆրեյտորներ, շարքայիններ 13.088 128 13.216
Պրոֆեսիոնալ անձնակազմ 163.434 80.704 3.058 247.196
Զորակոչված անձնակազմ 197.956 71.388 1.626 270.970
Քաղաքացիական կազմ 47.315 3.612 1.018 51.945
Ընդհանուր թվաքանակ 408.705 155.704 5.702 570.111
Պայմանագրայինների թիվը տոկոսով 45% 53% 65% 48%

3 responses to “Թուրքիայի ԶՈւ թվաքանակը շարունակում է նվազել. աղյուսակ (հուլիս 2016)

  1. Pingback: Հեղաշրջման փորձից հետո առաջին անգամ հրապարակվել է Թուրքիայի ԶՈւ թվաքանակը | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիայի ԶՈւ թվաքանակը հոկտեմբերի դրությամբ. աղյուսակ | Ռազմ.info

  3. Pingback: Թուրքիայի ԶՈւ ԳՇ և ՊՆ անձնակազմը 2016 թ. դեկտեմբերի դրությամբ. աղյուսակ. | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *