ՊԲ գումարտակների և դիվիզիոնների հրամանատարների, նրանց տեղակալների տեսական գիտելիքներն ու գործնական ունակությունները կատարելագործելու նպատակով հունիսի 28-ից հուլիսի 2-ը անցկացվել են հրամանատարական հավաքներ ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանի ղեկավարությամբ: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը:
Մասնակիցների հետ համապատասխան պարապմունքներ է անցկացրել նաև ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը՝ հավաքի մասնակիցների ուշադրությունը հրավիրելով մարտի նախապատրաստման և վարման, համակողմանի ապահովման, ենթակա և տրված ստորաբաժանումների ղեկավարման ու փոխգործակցության կազմակերպման խնդիրներին:
Դասախոսությունների, սեմինար, գործնական, ցուցադրական ու ստոգողական պարապմունքների և խմբային վարժանքների տեսքով անցկացված հրամանատարական հավաքների ընթացքում հաշվի են առնվել նաև ապրիլյան ռազմական գործողությունների դասերը, որոնցից կարճ ժամկետներում կատարվել են հապատասխան հետևություններ և քայլեր ձեռնարկվել արձանագրված բացթողումներից հետագայում խուսափելու համար:
Pingback: ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսում անցկացվում են հրամանատարական հավաքներ | Ռազմ.info