ՌԴ Կասպյան նավատորմի ջոկատը կպաշտպանի ռուսական շահերը

Կասպյան նավատորմի ֆլագման՝ հրթիռային «Թաթարստան» և ծովային «ՄԲ-58» քարշակ ռազմանավերից կազմված ջոկատը Կասպից ծովում կապահովի ՌԴ տնտեսական գործունեության անվտանգությունը: Այդ մասին երեքշաբթի «Ինտերֆաքս-ԱԲՆ» գործակալությանը հայտնել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության պետ՝ գնդապետ Իգոր Գորբուլը:
Ըստ Գորբուլի՝ երեքշաբթի օրը ծով դուրս եկած ջոկատի նպատակը ռուսասաստանյան նավարկության և նավթահանքերի պաշտպանությունն է սպառնալիքներից, այդ թվում՝ ահաբեկչական հարձակումներից, ինչպես նաև Կասպից ծովի վիճելի շրջաններում ռեսուրսների արդյունահանման աշխատանքերին հետևելն է: Դրանից զատ՝ նավերի անձնակազմերը ծովային հետևակայինների հետ համատեղ մարզումներ կանցկացնեն Կասպից ծովում նավթի և գազի արդյունահանման շրջաններում հնարավոր հարձակումների կասեցման, մարտավարական առաջադրանքերի կատարման ուղղությամբ:
Ռուսական ռազմանավերի ջոկատը ոչ պաշտոնական այցով կմտնի նաև ղազախական Ակտաու և ադրբեջանական Բաքու նավահանգիստեր:

One response to “ՌԴ Կասպյան նավատորմի ջոկատը կպաշտպանի ռուսական շահերը

  1. Pingback: ՌԴ Կասպյան նավատորմի նավախումբը մտել է Բաքվի նավահանգիստ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *