Այսօր՝ հունիսի 30-ին, Վրաստանի Օրփոլո զորավարժարանում ավարտվել է երկրի զինված ուժերի 10-օրյա հրետանային զորավարժությունը, որին ներգրավվել էին 2Ս3 «Ակացիա» ինքնագնաց հրետանային համակարգեր: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ կայքը:
Զորավարժությանը մասնակցել է Վրաստանի զինված ուժերի արևմտյան հրամանատարության 2-րդ հրետանային բրիգադի «Ակացիաների» գումարտակը՝ 8 հրետանային կայանով և 210 զինծառայողով:
Զորավարժության մասնակից գումարտակը կրակել է նախապես հայտնի և հանկարծակի հայտնվող թիրախներին: