ՀՀ ՊՆ ղեկավարությունն այցելել է Եռաբլուր

Հունիսի 29-ին` Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ, «Եռաբլուր» պանթեոն են այցելել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամները` հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, ՀՀ ՊՆ և ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի, ԵԿՄ-ի, Արցախյան պատերազմի վետերանների միության, ՀԿ-ների ներկայացուցիչներ, անհայտ կորած ազատամարտիկների հարազատներ: Այցելուները ծաղիկներ և ծաղկեպսակներ են Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշակոթողին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ ՊՆ, ԶՈւ ղեկավար կազմի այցելությունը Եռաբլուր

ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ ՊՆ, ԶՈւ ղեկավար կազմի այցելությունը Եռաբլուր

«Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Ռիմա Առաքելյանը նշել է, որ անցած տարիները ոչ միայն չեն թուլացրել անհայտ կորածների վերադարձի հավատը, այլև ծառայել են Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող կառավարական հանձնաժողովի կազմավորմանն ու դրա միջոցով որոնողական աշխատանքների իրականացմանը:

Պաշտպանության նախարար, Սեյրան Օհանյանն իր խոսքում շեշտել է, որ անհայտ կորած մարտիկները յուրաքանչյուր պատերազմի անխուսափելի ուղեկիցները, չսպիացող վերքերն ու չամոքվող ցավն են, որ միշտ հիշեցնում են Հայրենիքի պաշտպանության գործի հանդեպ բացառիկ պատասխանատվության անհրաժեշտությունը:

Որպես ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ՝ Սեյրան Օհանյանը վստահեցրել է, որ միջազգային մարդասիրական կազմակերպությունների հետ համագործակցելով արվել և այսուհետ էլ արվելու է առավելագույնը՝ անհայտ կորածների ճակատագրի բաց էջերը լրացնելու, նրանց հարազատներին սփոփելու և հնարավորության սահմաններում աջակցելու համար:

Պաշտպանության նախարարը եղել է նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքում կառուցվող թանգարանի շենքում, ծանոթացել է իրականացվող շինարարական աշխատանքներին:

11096 11098

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *