Սեյրան Օհանյան. իմ պաշտոնավարման օրոք պաշտոնից ազատվել է 140 զինվորական պաշտոնյա

Այսօր՝ հունիսի 29-ին, Եռաբլուրում անհայտ կորածների Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակի և ոգեկոչման արարողությունից հետո ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին և մասնավորապես անդրադարձել զինված ուժերում կոռուպցիայի դեմ պայքարին և պաշտոնանկություններին:

Նախարար Օհանյանը նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը մշտապես է կատարվում, իսկ ինքը՝ նախարարը, առաջընթացի համար շեշտը դնում է առաջխաղացումների և պլանային փոխարինումների վրա, որոնք կադրային քաղաքականության մեջ ամենակարևորն են:

Նախարարի խոսքով՝ ՀՀ զինված ուժերում կադրային քաղաքականությունն իրականացվում է հենց պլանային առումով, և բարեփոխումների պլանների համաձայն այս 8 տարիների ընթացքում բավականին մեծ քանակությամբ փոփոխություններ են կատարվել:

«Իհարկե այս արիների ընթացքում նաև եղել են պաշտոնանկություններ: Իմ պաշտոնավարման ընթացքում գնդապետից բարձր պաշտոններից ազատվել է շուրջ 140 հոգի, որոնցից շուրջ 60-ն այն պաշտոններից են, որոնց մեջ կան կոռուպցիոն ռիսկեր», — նշել է Սեյրան Օհանյանը:

Պաշտպանության նախարարը նշել է, որ քանի որ ֆինանսական և նյութատեխնիկական ապահովման ոլորտներում «կան գայթակղություններ», իսկ կադրերը փոխվում են, ապա անհրաժեշտ է նոր կադրերին դաստիարակել և նպատակաուղղել, ինչի համար էլ կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարը միշտ էլ պետք է շարունակական լինի:

Նախարար Օհանյանը հավաստիացրել է, որ ՀՀ ՊՆ համակարգի ներսում կան կառույցներ, որ վերահսկողություն են իրականացնում, և այդ կառույցների բացահայտումների արդյունքում լինում են նաև պաշտոնանկություններ և պատիժներ: Մյուս կողմից էլ օգնում են պետության այն վերահսկող օրգանները, որոնք ենթարկվում են ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, իրավապահ ոլորտին:

«Եվ երբ նրանք թարմ աչքով, կողքից նոր բացահայտում են կատարում, նրանց շնորհակալ ենք լինում և ճիշտ ուղու վրա ենք դնում մեր զինված ուժերի ղեկավար կազմը», — եզրափակել է ՀՀ պաշտպանության նախարարը:

One response to “Սեյրան Օհանյան. իմ պաշտոնավարման օրոք պաշտոնից ազատվել է 140 զինվորական պաշտոնյա

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 26 հունիսի – 2 հուլիսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *