Վրաստանցի զինծառայողները զորավարժության են մասնակցել Մեծ Բրիտանիայում

Հունիսի 28-ին Վրաստանի ԶՈւ զինծառայողները Մեծ Բրիտանիայի ԶՈւ Սենիբրիջ զորավարժարանում (Sennybridge training area) մասնակցել են բրիտանական զինված ուժերի 160-րդ բրիգադի (Ուելս) 6-րդ հետևակային գումարտակի զորավարժությանը, որի ժամանակ վաշտի մակարդակով իրականացրել են հարձակողական և պաշտպանական գործողություններ: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ կայքը:

Վրաստանի զինված ուժերի «Ալֆա» վաշտի զինծառայողները Մեծ Բրիտանիայում զորավարժության ժամանակ

Վրաստանի զինված ուժերի «Ալֆա» վաշտի զինծառայողները Մեծ Բրիտանիայում զորավարժության ժամանակ

Վրաստանի զինված ուժերից զորավարժությանը մասնակցել է արևելյան հրամանատարության 4-րդ մեխանիզացված բրիգադի 12-րդ թեթև հետևակային գումարտակի «Ալֆա» վաշտի զինծառայողների մի մասը: Զորավարժությանը մասնակցել են նաև Կանադայի զինված ուժերի զինծառայողներ:

Նշենք, որ զորավարժությանը մասնակցած վրաստանյան ստորաբաժանումը մայիսին երեք տարով դարձել է ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի անդամ: ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերը միջազգային ռազմական ուժեր են, որոնք նախատեսված են արագ բացազատման և ՆԱՏՕ-ի հիմնական ուժերին օժանադակության համար:

Ավելացնենք, որ Ուելսի 160-րդ բրիգադի հրամանատար, բրիգադի գեներալ Մարտին Գամբլի գլխավորած պատվիրակությանն այսօր՝ հունիսի 29-ին, հյուրընկալվել է ՀՀ պաշտպանության նախարարությունում, որտեղ ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ քննարկել է համագործակցության խորացման և նոր ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները:

Վրաստանի զինված ուժերի «Ալֆա» վաշտի զինծառայողները Մեծ Բրիտանիայում զորավարժության ժամանակ

Վրաստանի զինված ուժերի «Ալֆա» վաշտի զինծառայողները Մեծ Բրիտանիայում զորավարժության ժամանակ

Վրաստանի զինված ուժերի «Ալֆա» վաշտի զինծառայողները Մեծ Բրիտանիայում զորավարժության ժամանակ

Վրաստանի զինված ուժերի «Ալֆա» վաշտի զինծառայողները Մեծ Բրիտանիայում զորավարժության ժամանակ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *