Իրանում նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի նոր պետ

Իրանի հոգևոր առաջնորդի հրամանով երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել գեներալ Մոհամադ Հոսեյն Բաղերին, ով փոխարինել է այդ պաշտոնում 27 տարի ծառայած գեներալ-մայոր Հասան Ֆիրուզաբադիին: Այս մասին հայտնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը:

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և ԶՈւ ԳՇ նորանշանակ պետ, գեներալ Հոսեյն Բաղերին

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և ԶՈւ ԳՇ նորանշանակ պետ, գեներալ Հոսեյն Բաղերին

Մինչ այս գեներալ Բաղերին զբաղեցնում էր Իրազնի ԶՈւ շտաբի պետի տեղակալի պաշտոնը:

Ինչ վերաբերում է արդեն նախկին շտաբի պետին, ապա գեներալ-մայոր Ֆիրուզաբադին նշանակվել է Իրանի ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարի՝ Իրանի հոգևոր առաջնորդի զինվորական խորհրդական: Ֆիրուզաբադին ԶՈւ ԳՇ պետի պաշտոնում էր 1989 թվականից:

4 responses to “Իրանում նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի նոր պետ

  1. Pingback: Իրանում նշանակվել է  զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նոր տեղակալ | Ռազմ.info

  2. Pingback: Իրանում «Բասիջի» նոր հրամանատար է նշանակվել | Ռազմ.info

  3. Pingback: Իրան 2016. ռազմական ոլորտի կարևորագույն իրադարձությունները | Ռազմ.info

  4. Pingback: Իրանում նշանակվել է ԻՀՊԿ հրամանատարի օպերատիվ գծով նոր տեղակալ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *