ԱՄՆ պետքարտուղարի օգնականը նշանակվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ

Հունիսի 27-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ԱՄՆ պետքարտուղարի՝միջազգային անվտանգության և սպառազինության վերահսկման հարցերով օգնական Ռոզ Գոթեմոլերին նշանակել է իր տեղակալ: Նա փոխարինելու է Ալեքսանդր Վերշբոուին, ով պաշտոնավորում է 2012 թվականի փետրվարից:  Այս մասին հայտնում է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և ԱՄՆ պետքարտուղարի՝միջազգային անվտանգության և սպառազինության վերահսկման հարցերով օգնական Ռոզ Գոթեմոլերը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և ԱՄՆ պետքարտուղարի՝միջազգային անվտանգության և սպառազինության վերահսկման հարցերով օգնական Ռոզ Գոթեմոլերը

«Ուրախ եմ Ռոզ Գոթեմոլերի նշանակման մասին հայտնել, նա ՆԱՏՕ կբերի անվտանգության միջազգային քաղաքականության ոլորտում, ինչպես նաև սպառազինության վերահսկման և Ռուսաստանի հետ հարաբերությունների հարուստ փորձ: Նա նաև առաջին կինը կլինի, ով կզբաղեցնի այս կարևոր պաշտոնը: Շնորհակալ եմ Ալեքսանդր Վերշբոուին, ով աշնանն արդեն թոշակի կգնա փայլուն կարիերայից հետո: Նրա նվիրվածությունն ու ներդրումն անգնահատելի է անվտանգության մարտահրավերների ժամանակ», — ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Հավելենք, որ Ռոզ Գոթեմոլերը կսկսի պաշտոնավարել 2016 թվականի հոկտեմբերի 1-ից: Նա ժամանակին աշխատել է նաև Մոսկվայում Կարնեգի կենտրոնի տնօրենը, ազատ խոսում է ռուսերեն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *