Հյուսիսային Կովկասի իրադարձությունները. 4 հոկտեմբերի

Ինգուշեթիայի Սունժենի շրջանի Դատիխ բնակավայրից քիչ հեռու երեկ ժամը 13:00-ի սահմաններում զինված բախում է տեղի ունեցել ոստիկանների և զինված անհայտ անձանց միջև: Փոխհրաձգության հետևանքով նախնական տվյալներով մեկ ոստիկան մահացել է, ևս երեքը՝ վիրավորվել:
Այդ մասին հայտնել է ՌԴ Քննչական վարչության ներկայացուցիչը:
Առայժմ տեղեկություններ չկան այն մասին, արդյոք հաջողվել է վնասազերծել զինյալներին:
Նշենք, որ սեպտեմբերի սկզբին զինյալները այդ տարածքում պայթեցրել են ոստիկանների ավտոշարասյունն ու ինքնաձիգներից կրակել նրանց ուղղությամբ, ինչի հետևանքով վեց իրավապահ է զոհվել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *