Վրաստանի ԶՈւ հետևակային 2-րդ բրիգադի ռազմաբժշկական ստորաբաժանումները վարժանքներ են արել

Վրաստանի զինված ուժերի հետևակային 2-րդ բրիգադի բժշկական վաշտի, 21-րդ և 22-րդ գումարտակի բժշկական դասակները, ինչպես նաև 23-րդ և 24-րդ գումարտակների զինծառայողները վարժանքներ են արել: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Վրաստանցի զինծառայողները տարհանում են իրականացնում

Վրաստանցի զինծառայողները տարհանում են իրականացնում

Վրաստանցի զինծառայողները տարհանում են իրականացնում

Վրաստանցի զինծառայողները տարհանում են իրականացնում

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, վարժանքներին ներկա են եղել Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին, Արևմտյան հրամանատարության հրամանատար, գնդապետ Շալվա Ջաբախիձեն, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գնդապետ Նիկոլոզ Աղլաձեն, ինչպես նաև Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Մեդեա Բետաշվիլին:

Խիդաշելին ներկա է եղել վարժանքներին

Խիդաշելին ներկա է եղել վարժանքներին

Վրաստանի պաշտպանության նախարարը և զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմաբժշկական վարչության պետը

Վրաստանի պաշտպանության նախարարը և զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմաբժշկական վարչության պետը

Վարժանքների ընթացքում մասնակիցները փորձարկել են վիրավորներին տարհանելու և մարտի դաշտում բժշկական օգնություն ցուցաբերելու հմտությունները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *