Ադրբեջանի բանակը ևս մեկ չհայտարարված ոչ մարտական կորուստ ունի

Հունիսի 26-ին, նախնական տեղեկություններով, ինքնասպան է եղել Ադրբեջանի ԶՈւ Բեյլագանի շրջանի զորամասերից մեկի զինծառայող, 1997 թ. ծնված Նեջեֆով Էլբուրուս Ֆարաջ օղլուն (Nəcəfov Elburus Fərəc oğlu): Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զինծառայողի մահվան մասին որևէ տվյալ չի հայտնել: Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին հայտնել է ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքի համակարգող Հաբիբ Աբդուլլաևը:

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Նեջեֆով Էլբուրուս Ֆարաջ օղլուն (Nəcəfov Elburus Fərəc oğlu)

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Նեջեֆով Էլբուրուս Ֆարաջ օղլուն (Nəcəfov Elburus Fərəc oğlu)

Զինծառայողը Բաքվի Յենի Յասամալ թաղամասի բնակիչ էր:

Նշենք, որ հունիսի 20-ին հայտնի էր դարձել Ադրբեջանի ՊՆ թաքցրած ևս 3 մահացած զինծառայողների մասին, որոնք նույնպես, ըստ հաղորդվող տեղեկությունների, ոչ մարտական կորուստներ են: Հունիսի 22-ին Աբդուլլաևը հայտնել էր ևս 2 զինծառայողի սպանության մասին:

Ընդհանուր առմամբ վերջին մեկ շաբաթվա ընթացքում հայտնի է դարձել հունիսի սկզբից Ադրբեջանի ԶՈւ առնվազն 6 ոչ մարտական զոհերի մասին, որոնց վերաբերյալ երկրի ՊՆ-ն և պետականամետ լրատվամիջոցները որևէ տվյալ չեն հաղորդել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *