Վրաստանի բանակում պարտադիր զինծառայությունը դադարեցնելու Խիդաշելիի հրամանը աղմուկ է բարձրացրել

Ինչպես արդեն տեղեկացրել էինք Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին այսօր իր պաշտոնավարման 1 տարին ամփոփելու ժամանակ ստորագրել է պարտադիր ժամկետային զինծառայությունը բանակում դադարեցնելու մասին հրամանը: Խիդաշելիի այս քայլն, ինչպես երևում է, Վրաստանում համաձայնեցված չի եղել ոչ մեկի հետ: Այն արդեն լայն քննարկվում է մի շարք հարթակներում: Ազգային անվտանգության խորհուրդն արդեն հայտարարել է, որ իրենց գրավոր չեն տեղեկացրել: Այժմ իրենք խնդրել են համապատասխան փաստաթուղթը դրան ծանոթանալու նպատակով:

Վրաստանի պաշտպանության նախարարը, ԳՇ պետն ԶՈւ զինծառայողների հետ

Վրաստանի պաշտպանության նախարարը, ԳՇ պետը ԶՈւ զինծառայողների հետ

Թեմային արդեն ադրադարձել է նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կվիրիկաշվիլին: «Interpressnews.ge» կայքը հայտնում է, որ վարչապետի աշխատակազմից իրենց հետ զրույցում տեղեկացրել են, որ «հարցը պետք է քննարկել կառավարության մակարդակով, ինչպես նաև անվտանգության խորհրդի ձևաչափով [պարզ չէ՝ նախագահին, թե վարչապետին առընթեր անվտանգության խորհրդի մասին է խոսքը]»:

Իր հերթին Վրաստանի խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին հայտարարել է, որ Խիդաշելիի որոշումը համաձայնեցված չի եղել ո՛չ նախագահի, ո՛չ վարչապետի, ո՛չ ԱԱԽ-ի, ո՛չ էլ խորհրդարանի համապատասխան հանձնաժողովի հետ:

«Այդ պաշտոնում նրան 2 շաբաթ է մնացել, և նման պատասխանատու որոշում կայացնելով հայտարարել է, թե «եթե հաջորդ նախարարին դուրս չկա, թող չեղարկի այն»: Սա ճիշտ չէ, առավել ևս, սա համաձայնեցված չէ: Նա ասում էր, որ չի ուզում պարտադիր զորակոչ, իսկ մենք բոլորս ասում էինք, որ դա պետք է»,— ասել է Սեսիաշվիլին:

Իր հերթին վրաստանյան «Agenda.ge» լրատվական կայքը գրում է, որ Խիդաշելիի որոշումը վերաբերում է միայն բանակին, իսկ ամբողջ Վրաստանում պարտադիր զինծառայությունը կշարունակի գործել: Նշվում է, որ Վրաստանյան բանակում էր ծառայում պարտադիր զորակոչվածների միայն 25 տոկոսը, մյուս 75 տոկոսը համալրում էին ներքին գործերի և պատիճների կատարման նախարարություններում ծառայողների շարքերը:

One response to “Վրաստանի բանակում պարտադիր զինծառայությունը դադարեցնելու Խիդաշելիի հրամանը աղմուկ է բարձրացրել

  1. Pingback: Վրաստանի պաշտպանության նախարար. «Դելտայի» նախկին տնօրենը չի վերադառնա իր պաշտոնին» | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *