Ուկրաինայում մեկնարկել է Rapid Trident – 2016 միջազգային զորավարժությունը

Այսօր՝ հունիսի 27-ին,Ուկրաինայի արևմուտքում՝ Լվովի մարզի Յավորովսկի զորավարժարանում մեկնարկել է Rapid Trident – 2016 միջազգային զորավարժությունը, որին մասնակցում են շուրջ 1800 զինծառայող 14 պետությունից, այդ թվում՝ Վրաստանից։ Այս մասին տեղեկանում ենք զորավարժության ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

Ուկրաինացի զինծառայողները Rapid Trident – 2016 միջազգային զորավարժության բացմանը

Ուկրաինացի զինծառայողները Rapid Trident – 2016 միջազգային զորավարժության բացմանը

Նշվում է, որ զորավարժությունն անցկացվելու է մինչև հուլիսի 8-ը, կազմակերպել է ԱՄՆ եվրոպական հրամանատարությունը։Վարժանքների ընթացքում ուկրաինացի զինծառայողների հետ իրենց հմտություններով կիսվելու են ՆԱՏՕ-ի անդամ պետություների զինծառայողները:

Ներգրավված է լինելու զրահատեխնիկա և ավիացիա, կրակելու են նաև հրաձգային զինատեսակներից: Ուկրաինայում իշխանությունը քայլեր է ձեռնարկել բնակչության անվտանգությունն ապահովելու համար և մասամբ փակել է զորավարժարանի մերձակայքի տարածքը: Բացի այդ, իշխանությունը խնդրել է ըմբռնումով և համբերությամբ մոտենալ մեծաքանակ զինտեխնիկայի շարժին:

ԱՄՆ-ի զինծառայողները Rapid Trident – 2016 միջազգային զորավարժության բացմանը

ԱՄՆ-ի զինծառայողները Rapid Trident – 2016 միջազգային զորավարժության բացմանը

Ըստ հրապարակված լոգոյի՝ այս տարվա մասնակից երկրներն են ԱՄՆ-ն, Ուկրաինան, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Կանադան, Գերմանիան, Լեհաստանը, Ռումինիան, Նորվեգիան, Բուլղարիան, Լիտվան, Վրաստանը, Շվեդիան, Մոլդովան:

Նշենք, որ նախորդ տարի ևս Ուկրաինայում անցկացվել է նմանատիպ զորավարժություն, այն ժամանակ մասնակցում էր 18 պետություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *