Ռազմաշաբաթ. Հայաստան. 19–25 հունիսի, 2016

Շաբաթն առաջնագծում • Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը • ՀՀ նախագահի այցն Արցախ, առաջնագիծ • ՀՀ ՊՆ-ն մատնացույց է արել զորավարժության մասով Ադրբեջանի խախտումը • ՊԲ-ում հետազոտական զորավարժություն է անցկացվել • ՀՀ ՊՆ պատվիրակությունը եղել է Ռուսաստանում • Սեյրան Օհանյանը եղել է ռազմարդյունաբերական ձեռնարկությունում • ՀՀ ԶՈւ ԳՇ պետի ղեկավարությամբ խորհրդակցություն է անցկացվել • ՀՀ ՊՆ պատվերով բժշկական քոլեջում սովորողները պայմանագրային ծառայություն կանցնեն • Տավուշում ԵԱՀԿ դիտարկումը խախտումներ չի արձանագրել • 2016-ին ՀՀ քաղաքացիների գերի ընկնելու դեպք չի եղել • Երևանում բնակարան է տրամադրվել զոհված զինծառայողի ընտանիքին • Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԱԱԽ քարտուղարին • Ռազմական կցորդներն այցելել են 5-րդ բանակային կորպուս • Նշանակվել է ՀՀ ԱԱԾ պետի նոր տեղակալ

1․ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, 2․ ՀՀ նախագահի այցը Արցախի հարավային առաջնագիծ, 3․ ՊԲ տանկային հետազոտական զորավարժության ընթացքը, 4․ Նոր արտադրամասի բացում Հայաստանի ռազմարդյունաբերական ձեռնարկություններից մեկում

1․ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, 2․ ՀՀ նախագահի այցը Արցախի հարավային առաջնագիծ, 3․ ՊԲ տանկային հետազոտական զորավարժության ընթացքը, 4․ Նոր արտադրամասի բացում Հայաստանի ռազմարդյունաբերական ձեռնարկություններից մեկում

• Շաբաթվա ընթացքում առաջնագծի իրավիճակը հանգիստ է եղել։ Ադրբեջանի զինուժը հայկական դիրքերի ուղղությամբ կրակել է հիմնական հրաձգային զինատեսակներով, մասնավորապես նաև ԴՇԿ գնդացրով, ինչպես նաև երկու անգամ նռնականետներով (հունիսի 20, հունիսի 21, հունիսի 22, հունիսի 23, հունիսի 24, հունիսի 25

• Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որից հետո նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է

«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության նախագահները վերահաստատեցին Վիենայում ս.թ. մայիսի 16-ին կայացած հայ-ադրբեջանական գագաթնաժողովի պայմանավորվածությունները` ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը: Այդ նպատակով նրանք համաձայնեցին մասնավորապես մեծացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակը»:

• Ռուսաստանից վերադառնալուց հետո՝ հունիսի 22-ին, նախագահ Սարգսյանը մեկնել է Արցախ, այցելել առաջնագծի հարավային հատված, իսկ ավելի ուշ խորհրդակցություն է անցկացրել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ։

Հայաստանի նախագահի այցը Արցախի հարավային առաջնագիծ

Հայաստանի նախագահի այցը Արցախի հարավային առաջնագիծ

• Ռուսաստանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման նախօրեին՝ հունիսի 19-ին Ադրբեջանի զինուժը սահմանամերձ շրջաններում և Նախիջևանում 25 հազար զինծառայողների մասնակցությամբ զորավարժություն է սկսել, որն ավարտվել է հունիսի 24-ին։ ՀՀ ՊՆ հայտարարության համաձայն՝ զորավարժությունն անցկացվել է Վիեննայի փաստաթղթի խախտումով, որը պահանջում է խոշոր զորավարժությունների անցկացման մասին նախապես ծանուցել ԵԱՀԿ անդամ պետություններին, այդ թվում և Հայաստանին։

• Նախորդ շաբաթ մեկ այլ զորվարժություն անցկացվել է ՊԲ զորամասերից մեկի տանկային ստորաբաժանման ներգրավմամբ։ Զորավարժությունը եղել է հետազոտական, ուսումնասիրվել են ստորաբաժանումների մարտական խնդիրների կատարման ամենահիմնավորված եղանակները։

Տանկային ստորաբաժանման ներգրավմամբ ՊԲ հետազոտական զորավարժության ընթացքը

Տանկային ստորաբաժանման ներգրավմամբ ՊԲ հետազոտական զորավարժության ընթացքը

• Հունիսի 21-23-ին Ռուսաստանում է եղել ՀՀ ՊՆ պատվիրակությունը, որի կազմում եղել են նաև ՀՀ ՊՆ տեղակալներ Դավիթ Տոնոյանը և Մովսես Հակոբյանը։ Հունիսի 22-ին պաշտոնյաները հանդիպել և պայմանավորվածություններ են ձեռք բերել ՌԴ ՊՆ, Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության և «Ռոսօբորոնէքսպորտի» ղեկավարության հետ։

• Հունիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եղել է ՀՀ ռազմարդյունաբերական ձեռնարկություններից մեկում և մասնակցել է ձեռնարկության նոր արտադրամասի բացմանը:

ՀՀ պաշտպանության նախարարը և այլ պաշտոնյաներ ռազմարդյունաբերական ձեռնարկության նոր արտադրամասում

ՀՀ պաշտպանության նախարարը և այլ պաշտոնյաներ ռազմարդյունաբերական ձեռնարկության նոր արտադրամասում

• Հունիսի 23-ին ՀՀ ՊՆ-ում ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի ղեկավարությամբ անցկացված խորհրդակցության ժամանակ քննարկվել են զինված ուժերի կիրառման արդյունավետության բարձրացման հարցեր:

• ՀՀ ՊՆ-ն հայտարարել է ՊՆ պատվերով 2016-2017 ուսումնական տարվա ընդունելություն Երևանի պետական բժշկական համալսարանի քոլեջում հատկացված տեղերի համար: Քոլեջն ավարտողները կանցնեն պայմանագրային 3-ամյա ծառայություն։

• Հունիսի 22-ին ԵԱՀԿ ներկայացուցիչները ՀՀ Տավուշի մարզում` Չինարի բնակավայրի հատվածում, անցկացրել են հայ-ադրբեջանական սահմանի հերթական դիտարկումը, որի ընթացքում խախտումներ չեն արձանագրվել:

ԵԱՀԿ դիտարկում

ԵԱՀԿ դիտարկում

• Հունիսի 24-ին անցկացվել է ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը, որի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարը մատնանշել է, որ այս տարվա ընթացքում ՀՀ քաղաքացիների` գերության մեջ հայտնվելու դեպքեր չեն արձանագրվել:

• Հունիսի 24-ին Երևանի ավագանու որոշմամբ քաղաքի սեփականություն հանդիսացող բնակարան է հատկացվել Արցախում Ապրիլյան մարտերի ժամանակ զոհված երևանցի ժամկետային զինծառայող Գրիգոր Հարությունյանի ընտանիքին:

• Հունիսի 21-ին Արցախի ղեկավար Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԱԱԽ նորանշանակ քարտուղար Արմեն Գևորգյանին և քննարկել անվտանգությանն առնչվող խնդիրներ:

Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդների այցը ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուս

Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդների այցը ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուս

• Հունիսի 23-ին ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուս, որտեղ նրանց ներկայացվել որոշ մանրամասներ բանակային կորպուսի կառուցվածքի և գործունեության վերաբերյալ:

• Հունիսի 22-ին ՀՀ ԱԱԾ պետի տեղակալ – հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնից ազատվել է Գարեգին Մխիթարյանը, ում փոխարեն նշանակվել է Ստեփան Մելքոնյանը:

Հայաստանի նախորդ ռազմաշաբաթն այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *