Հունիսի 23-ին ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուս: Այցելության ընթացքում ռազմական կցորդներին են ներկայացվել որոշ մանրամասներ բանակային կորպուսի կառուցվածքի և գործունեության վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Նուբարաշեն զորավարժարանում օտարերկրյա ռազմական կցորդներին ցուցադրվել են տարբեր հրաձգային զինատեսակներ և ընձեռվել է դրանք փորձարկելու հնարավորություն: