Վրաստանի ԶՈւ հրետանավորները զորավարժություն են անցկացրել

Վրաստանի զինված ուժերում անցկացվել է երկշաբաթյա հրետանային զորավարժություն, որին մասնակցել են ԶՈւ Արևելյան հրամանատարության առաջին հրետանային բրիգադի (տեղակայված է Վազիանիում) զինծառայողները:  Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Դանա» 152 մմ ինքնագնաց հրետանային համակարգերը վարժանքի ժամանակ

Դանա» 152 մմ ինքնագնաց հրետանային համակարգերը վարժանքի ժամանակ

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Վազիանի զորավարժարանում վարժանքներ է արել «Դանա» 152 մմ ինքնագնաց հրետանային համակարգի գումարտակը: Ներգրավված է եղել 3 մարտկոց «Դանա», շուրջ 250 զինծառայող: Զորավարժությանը ներկա են եղել Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն, ինչպես նաև առաջին հրետանային բրիգադի հրամանատար, գնդապետ Զուրաբ Տաբուկաշվիլին:

Զորավարժությանը ներկա է եղել Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն

Զորավարժությանը ներկա է եղել Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն

Նշենք, որ հունիսի 21-ին էլ ավարտվել է 2-րդ հրետանային բրիգադի (տեղակայված է Խոնիում) զորավարժությունը, որի ժամանակ դարձյալ վարժանքներ է արել «Դանա» 152 մմ ինքնագնաց հրետանային համակարգի գումարտակը: Մասնակցել էր 300 զինծառայող, 12 միավոր «Դանա»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *