Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանում ավարտվել են Սու-34 կործանիչ-ռմբակոծիչների մասնակցությամբ մարտավարական վարժանքները, որոնք անցկացվել են Ռոստովի և Վոլգոգրադի շրջաններում: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, սցենարով Սու-34 ռազմական ինքնաթիռների անձնակազմերը հակահարված են տվել պայմանական հակառակորդի օդային հարձակումներին, ինչպես նաև մասսայական ավիահարվածներ են հասցրել «հակառակորդի» օդանավակայաններին:
Հաղորդվում է, որ անձնակազմերը ավիահարվածներ են հասցրել զույգերով և խմբերով: Վարժանքների ընթացքում օդաչուները մոտ 20 անգամ թռիչքներ և վայրէջքներ են կատարել՝ կիրառելով 20 ավիացիոն ռումբ: